Ապրիլ 20, 2024
712 դիտում

Սերենա Ուիլյամս. Հրաժեշտի նամակը գրելիս անընդհատ արտասվում էի


Լուսանկարը` Serena Williams facebook page


Մեծ Սաղավարտի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը պատմել է, թե ինչ է զգացել սպորտին հրաժեշտ տալու նամակը գրելու ժամանակ:

Նա ավելի վաղ հայտնել էր, որ US Open-ից հետո ավարտելու է սպորտային կարիերան:

«Շատ դժվար էր: Ես Շվեյցարիայում նստած էի սեղանի առջեւ եւ գրում էի նամակս: Ջնջում էի, հետո նոր տողեր ավելացնում, վերհիշում անցյալս ու այդ ողջ ընթացքում արտասվում:

Թենիսով զբաղվում եմ ողջ կյանքիս ընթացքում, հիմա 40 տարեկան եմ: Կարող եմ ասել, որ ապրել եմ միայն մեկ նպատակի համար: Այդ պատճառով ավարտել կարիերան շատ առանձնահատուկ է ինձ համար:

Անհամբեր սպասում եմ, թե մի օր կարթնանամ այն մտքով, որ այլեւս ելույթ ունենալու համար պետք չէ անհանգստանալ:
 
Իհարկե, երեխա ունենալուց եւ որոշ վնասվածքներից հետո ես դադար էի վերցնում, բայց գիտեի, որ կրկին վերադառնալու եմ: Այնպես որ, սպորտից ամբողջովին հեռանալը նորություն է ինձ համար: Եւ անել դա առանց հրաժեշտի, չէի կարող»,-Ուիլյամսի խոսքերը մեջբերում է Eurosport-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին