Ապրիլ 26, 2024
890 դիտում

Ֆեդերերի անակնկալը պատանի Զիզուին. Թենիսիստը կատարել է խոստումը


Լուսանկարը` Barilla

Լուսանկարը` Barilla


Ռոժեր Ֆեդերերը թենիսից դուրս միշտ էլ աչքի է ընկնում տարբեր բարեգործական միջոցառումներ կամ էլ երկրպագուների հետ հանդիպումներ կազմակերպելով:

Իսկ այն, որ նա նաեւ իր խոսքի տերն է, ապացուցել է օրեր առաջ: Ֆեդերերի հովանավոր Barilla ընկերությունը չափազանց զվարճալի ու հուզիչ տեսանյութ է տեղադրել Յութուբի ալիքում ու ներկայացրել հետեւյալ պատմությունը:

Ուղիղ 5 տարի առաջ շվեյցարացին US Open-ի ժամանակ հերթական ասուլիսն է տվել: Դրա ընթացքում John McEnroe թենիսի ակադեմիայի սան Իզյան Ահմադը, որն ավելի շատ հայտնի է Զիզու անունով, մարտահրավեր է նետել Ֆեդերերին՝ առաջարկելով հանդիպում անցկացնել: Վերջինս համաձայնել էր:

Լուսանկարը` Barilla


Եւ ահա, Ֆեդերերը, որն այս ընթացքում մրցաշար չի ունեցել պլանավորած, մեկնել է Ցյուրիխ, որտեղ էլ հանդիպել է պատանի Զիզուին: Ողջ ընթացքը նկարահանվել է ու ստացվել է շատ հետաքրքիր մի տեսանյութ:

«Անակնկալ պատմություն մի երկրպագուի մասին, մեկ հարց ու թենիսի պատմության լավագույն խաղացողներից մեկը: 5 տարի է անցել, ինչ Զիզուն մարտահրավեր նետեց Ֆեդերերին: Ու հիմա վերջինս կատարում է իր խոստումը: Մեծ Սաղավարտի 20-ակի հաղթողը պայքարում է պատանու հետ»,-գրառումը կցված է Barilla-ի տարածած տեսանյութին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին