Ապրիլ 19, 2024
1237 դիտում

«Night night». Մարզիկների շրջանում տարածում ստացող նոր շարժում


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getti Images

Լուսանկարը` NBC

Լուսանկարը` Մորգանի Ինստագրամ

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Հաղթական ելույթներից հետո մարզիկները տարբեր կերպ են արձագանքում հաջողությանը: Նրանք ունեն տոնելու յուրահատուկ ձեւեր, որոնք հայտնի են դառնում ամբողջ աշխարհում:

Սակայն վերջերս տարածում է ստացել մի ժեստ, որն ստացել է «night night» անվանումը:

«Բարի գիշեր» տոնակատարությանը սկիզբ դրեց բասկետբոլիստ Ստեֆ Քարին, որն այս ամառ «Գոլդեն Սթեյթ»-«Դալլաս Մավերիքս» եզրափակիչ սերիայի հանդիպումներից մեկի ժամանակ «բարի գիշեր» մաղթեց բոլորին: Դրանից հետո նա բոլոր հիանալի նետումներից հետո կրկնում էր այդ ժեստը:

Լուսանկարը` Getti Images


Իրականում, նման ձեւով հաջողությունը նշել են դեռ Քարիից առաջ, բայց հենց վերջինիս շնորհիվ է այն տարածում ստանում: Նա այս ձեւով ցույց է տալիս, որ «քնեցրել է» մրցակցին ու հիանալի հաղթանակ տոնել:

«Ես գիտեմ, որ մինչ ինձ մի քանի բեյսբոլիստներ կիրառել են հաղթանակը նշելու այս ձեւը: Միգուցե նաեւ ֆուտբոլում է եղել, չեմ կարող հստակ հիշել: Կարծեմ բասկետբոլում Տորին Փրինսն էլ է մի անգամ արել»,-ասել է Քարին:

«Բարի գիշեր»,-այս երկու բառն է արտասանել Քարին ու նայել «Մավերիքսի» պահեստային նստարանին:



«Ես պարզապես զվարճանում էի: Գիտեք, թե ինչքան կարեւոր է երեխաների համար ճիշտ ժամին քնելը: Սա լավ կատարված աշխատանքի վերջնական ազդանշանն էր: Շատ յուրահատուկ ազդանշանը»,-այսպես է բացատրել հաղթանակի նշելը Քարին:

Լուսանկարը` NBC


Եւ ահա, «բարի գիշեր»-ը սկսել է տարածվել այլ մարզիկների մոտ: ԱՄՆ-ի կանանց բասկետբոլի առաջնությունում դա կրկնել է Սաբրինա Իոնեսկուն, ապա բեյսբոլի առաջնությունում՝ Էնդրյու ՄաքՔաչենը, կանանց ֆուտբոլում՝ Ալեքս Մորգանը:

Լուսանկարը` Մորգանի Ինստագրամ


Ժեստը հասել է նաեւ Եվրոպա: Քարիի ընկերներից Նեյմարը որոշել է հետ չմնալ այս նորաձեւությունից ու «Մոնպելիեի» դարպասը գրավելուց հետո նշել «night-night»-ով:

Լուսանկարը` UEFA


«Բարսելոնայից» էլ Դեմբելեն էր «Յուվենթուսի» դեմ պաշտոնական մրցաշարերի մեկնարկից առաջ խփած գոլում այդպես վարվել:

Լուսանկարը` UEFA


Քարին արձագանքում է այլ մարզիկներին ու նրանց Թվիթերի էջերում հայտնում, որ «night night»-ը սպորտում նոր շարժում է դառնում:  

Լուսանկարը` UEFA


Լրագրողները կարծում են, որ Քարին կարող էր իրեն նման բան թույլ տալ, քանի որ նրա թիմը 7 տարվա ընթացքում 4-րդ տիտղոսն է նվաճել, իսկ ինքը եզրափակիչներում առաջին անգամ դարձել MVP:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին