Ապրիլ 25, 2024
1097 դիտում

Եգիպտոսում պայթյունի հետեւանքով ավերված եկեղեցուն Սալահը խոշոր գումար է փոխանցել


Լուսանկարը` Անձնական արխիվից


Մո Սալահը 3 մլն եգիպտական փաունդ (շուրջ 157 հազար դոլար) է նվիրաբերել Գիզայում պայթյունի հետեւանքով ավարված ղպտիական եկեղեցու վերակառուցմանը:

Կիրակի օրը տեղի ունեցածի ժամանակ զոհվել է 41 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Աբու Սեֆեյն եկեղեցու զոհերի հարազատներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-Թվիթերում գրել էր Սալահը:

Ավելի ուշ եգիպտացի սպորտային լրագրող Իբրահիմ Աբդել Գավադը հայտնել էր, որ Սալահը նման նվիրատվություն է կատարել:

Laureus-ի Սպորտային ոգեշնչում մրցանակի հաղթողը միշտ օգնություն է ցույց տալիս իր երկրին: Նա 2019-ին Կահիրեի քաղցկեղի ինստիտուտին, երբ այն վնասվել էր մեքենայի պայթյունից, նվիրաբերել էր 3 մլն դոլար: Խոշոր գումարի սարքավորումներ է հատկացրել Եգիպտոսի մանկական քաղցկեղի հիվանդանոցին:

Բացի այդ, նա դպրոց, հիվանդանոց, սպորտային հարթակներ է կառուցել իր գյուղում՝ Նագրիգում: Եգիպտական լրատվամիջոցները գրում են, որ շատ այլ բարեգործություններ եւս նա պարբերաբար կատարում է, սակայն դրա մասին ոչ ոք չի իմանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին