702 դիտում

Ստորագրություն տալու պահին գողացել են Լեւանդովսկու ժամացույցը


Լուսանկարը` Անձնական արխիվից


Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ Բարսելոնայում գողացել է Ռոբերտ Լեւանդովսկու ժամացույցը:

Նշվում է, որ լեհ հարձակվողը մեքենայով անցնելիս է եղել «Բարսելոնայի» մարզաբազայի մոտով, երբ նրան են մոտեցել մի խումբ երկրպագուներ: Լեւանդովսկին իջեցրել է ապակին ու սկսել ստորագրություններ բաժանել: Այդ ժամանակ երկու հոգի բացել է մեքենայի դուռն ու գողացել վերջինիս 75 հազար եվրո արժողությամբ ժամացույցը:

Ականատեսները sport.es-ին հայտնել են, թե 33-ամյա ֆուտբոլիստը սկսել է հետապնդել գողերին, սակայն անարդյունք: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են նրանց ու վերադարձրել Լեւանդովսկու ժամացույցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին