Ապրիլ 25, 2024
612 դիտում

Միդլթոնն ու Ֆեդերերը թենիսի բարեգործական հանդիպում կանցկացնեն


Լուսանկարը` express.co.uk


Քեյթ Միդլթոնն ու Ռոժեր Ֆեդերերը սեպտեմբերին թենիսի հանդիպում կանցկացնեն:

Լոնդոնում կայանալիք բարեգործական միջոցառման ժամանակ 8-15 տարեկան երեխաները հնարավորություն կունենան խաղալ Մեծ Սաղավարտի 20-ակի հաղթողի ու Քեմբրիջի դքսուհու հետ: Նպատակը երեխաներին ցույց տալն է, որ յուրաքանչյուրը կարող է հասնել իր երազանքին՝ անկախ ֆիզիկական տվյալներից ու հոգեբանական խնդիրներից:

Եւս մեկ բարեգործական հանդիպում էլ նրանք կազմակերպելու են սեպտեմբերի 22-ին՝ Laver Cup-ից առաջ: Հյուրերը հնարավորություն են ունենալու Եվրոպայի եւ Աշխարհի թիմերի հայտնի աստղերի խաղից առաջ միջոցառման մասնակցել: Իսկ ողջ գումարը փոխանցվելու է կրկին բարեգործության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին