817 դիտում

Սոցիալական ցանցերում ամենաշատ հետեւորդներ ունեցող ֆուտբոլիստները


Լուսանկարը` https://www.goal.com/


Այսօր սոցիալական ցանցերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում:

Մարզիկները եւս ակտիվորեն օգտագործում են այս հարթակները: Նրանցից շատերն ավելի մեծ թվով երկրպագուներ ու հետեւորդներ ունեն, քան իրենց երկրի ղեկավարները:

Goal-ը ներկայացրել է օգոստոս ամսվա դրությամբ սոցկայքերում ամենաշատ հետեւորդներ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը:

Առաջին տեղում Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 728 մլն հետեւորդով: Այս ցուցանիշով պորտուգալացուն ոչ ոք մոտ չէ: Նրան ամենաշատը հետեւում են Ինստագրամում, ապա Ֆեյսբուքում, նոր միայն Թվիթերում:



Երկրորդ տեղում ընթանում է Լեո Մեսսին, որն էջեր ունի միայն Ինստագրամում եւ Ֆեյսբուքում: Նրա էջերին հետեւում է 462 մլն մարդ:



Նեյմարի հետեւորդների թիվը 322,5 մլն է, նա նույնպես ակտիվ է Ինստագրամում, Ֆեյսբուքում եւ Թվիթերում: Բրազիլացին այս ցուցանիշով սկսել է հետ մնալ 2020-ից, երբ որոշել է ջնջվել ՏիկՏոկից՝ կորցնելով մեծ թվով հետեւորդների:



Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Ռոնալդինյոն, Դեւիդ Բեքհեմը, Սերխիո Ռամոսը, Քարիմ Բենզեման, Մարսելոն, Խամես Ռոդրիգեսն ու Զլատան Իբրահիմովիչը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին