940 դիտում

Բայրամյան. Պաշտում եմ, երբ աղջիկներս խնդրում են պատմել իմ հեքիաթները


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Խորեն Բայրամյանն այս օրերին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ է ու պատրաստվում է Ազգերի Լիգայի նոր մրցաշրջանին:

Մինչ այդ նա հասցրել է ընտանիքի հետ կարճատեւ հանգիստ ունենալ ու այդ մասին հրապարակում անել սոցկայքերում:

«Իմ աղջիկները: Շատ եմ սիրում այս շրջանը, երբ ամբողջ օրը հետեւում եմ ձեզ: Պաշտում եմ, թե որքան հարցեր եք տալիս, սիրում եմ, երբ ասում եք. «Հայրիկ, պատմիր մեզ քո հեքիաթները»: Իմ հեքիաթները պատմություններ են իմ ու Լյովկայի մանկությունից: Իհարկե, ես երբեմն փոխում եմ դրանք՝ համեմելով, սակայն անում եմ միայն լավ նպատակով: Գոնե ես այդպես եմ մտածում: Դուք ինձ ահռելի ուժ ու էներգիա եք տալիս: Հիանալի կլինի, որ այդքան արագ չմեծանաք»,- գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին