671 դիտում

Predator Mania-ի ու Զինեդին Զիդանի հանդիպումը 20 տարի անց


Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Adidas


Գլազգոյում Չեմպիոնների լիգայի եզրափակչում Զինեդին Զիդանի ֆանտաստիկ գոլից անցել է 20 տարի:

Այդ կապակցությամբ Adidas-ը վերագործարկել է իր լեգենդար Predator Mania խաղակոշիկները:

Գերմանական ընկերությունը դրանք սկսել է արտադրել հենց 2002-ին՝ դիզայնում ներառելով ճապոնական մշակույթի տարրեր: Այդ տարի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու էր Հեռավոր Արեւելքը:

Լուսանկարը` Adidas


Կարճ ժամանակ անց Predator Mania-ն դարձել էր շատերի սիրելին, դրանք կրում էին Ալեսանդրո Դել Պիերոն, Ռաուլը, հետագայում՝ Դեւիդ Բեքհեմը:

Սակայն այս խաղակոշիկներին մեծ ճանաչում է բերել հենց Զինեդին Զիդանը, երբ ՉԼ-ում հաղթանակ է պարգեւել «Ռեալին»: Բոլոր լուսանկարներում երեւում է խաղակոշիկը, որով սկսեցին հետաքրքրվել հազարավոր երկրպագուներ ու նորաձեւության սիրահարներ:



Զիդանը դրանցով նկարահանվեց Adidas-ի գովազդներում՝ դառնալով այս ընկերության դեմքերից մեկը:

Եւ 20 տարի անց Predator Mania-ն վերադառնում է: Adidas-ը կրկին ֆոտոշարք է պատրաստել Զիդանի մասնակցությամբ, որտեղ ֆրանսիացին նմանակում է 2002-ի շարքը:

Լուսանկարը` Adidas


Predator Mania-ն վաճառքի է դուրս գալու հուլիսի 10-ից եւ արժենալու է 300 ֆունտ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին