Ապրիլ 25, 2024
1509 դիտում

Գրեմմիի հաղթող Օլիվիա Ռոդրիգոյի երազանքը եղել է մարմնամարզուհի դառնալը


Լուսանկարը` bbc.com


Գրեմմիի 64-րդ մրցանակաբաշխության ժամանակ երիտասարդ երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն արժանացել է երեք մրցանակի:

Լավագույն փոփ ալբոմ անվանակարգում հաղթելուց հետո երգչուհին խոստովանել է, որ իր մանկության երազանքը եղել է մարմնամարզուհի դառնալը:

«Երբ 9 տարեկան էի, մայրիկիս ասացի, որ ցանկանում եմ Օլիմպիական մարմնամարզուհի դառնալ, չնայած հազիվ էի կարողանում պտույտներ անել: Նա մտածում էր, որ կատակում եմ, չնայած ես շատ էի դա ցանկանում: Այդ օրից մեկ շաբաթ անց նրան ասացի, որ Գրեմմի եմ շահելու, ու կրկին մայրիկս սա որպես փոքրիկ աղջկա երազանք ընդունեց: Շնորհակալ եմ իմ ծնողներից, որ ուժ են տվել ինձ, իսկ ես այսօր նման պարգեւների հասա»,-ասել է 19-ամյա Ռոդրիգոն:

Ռոդրիգոն առաջին աստղը չէ, որ Օլիմպիական մարզիկ դառնալու երազանք է ունեցել: Ավելի վաղ Սալմա Հայեքն էր խոստովանել, որ իր նպատակը ոչ թե դերասանուհի, այլ գեղարվեստական մարմնամարզուհի դառնալն է եղել: Սակայն հայրն արգելել է նրան հաճախել մարզադպրոց եւ մարզաշխարհը զրկվել է Հայեք մարզուհի ունենալուց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին