Ապրիլ 17, 2024
1778 դիտում

Թե ինչու Կիլիան Մբապպեն մեքենա չի վարում


Լուսանկարը` Bleacher-Report

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` playingfor90.com

Լուսանկարը` playingfor90.com


Կիլիան Մբապպեն, ի տարբերություն Քրիշտիանու Ռոնալդուի, Կարիմ Բենզեմայի կամ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի, իր սոցկայքերում երբեք նկարներ չի հրապարակում թանկարժեք մեքենաներ քշելիս:

Այնպես չէ, որ ֆրանսիացին չի ցանկանում դրանք ցուցադրել, պարզապես նա մեքենա չի վարում, իսկ պատճառը վարորդական իրավունք չունենալն է։

Լուսանկարը` playingfor90.com


23-ամյա ֆուտբոլիստը ժամանակ չի ունեցել վարորդական իրավունք ստանալ եւ ՊՍԺ-ի կազմում միակ ֆուտբոլիստն է, ով մարզումների գնում է վարորդի օգնությամբ: Գերմանական Volkswagen-ը ՊՍԺ-ի պաշտոնական հովանավորն է, եւ Մբապպեի վարորդը հենց այդ մակնիշի մեքենաներով է նրան տանում մարզումների:

Դեռ 2017-ին, երբ նա 18 տարեկանում միանում է փարիզյան թիմին, մի քանի ամիս անց ակումբը նրան տրամադրում է անձնական վարորդ: Բացի այդ, ՊՍԺ-ում սկսում են աշխատել այն ուղղությամբ, որ երիտասարդ աստղը վարորդական իրավունք ստանա: Բայց վերջինս այս ուղղությամբ մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում ու անընդհատ հետաձգում է:

Լուսանկարը` Getty Images


Bleacher Report-ին տված հարցազրույցում Կիլիանը խոստովանել է, որ իր համար վարորդական իրավունքի վկայական ստանալն առաջնահերթ չի:

«Երբ 16-17 տարեկան էի, իսկ իմ հասակակիցներն արդեն վկայական ունեին, բայց ես անընդհատ ֆուտբոլում էի ու չէի հասցնում: Միգուցե ես բաց եմ թողել այդպիսի պարզ բաները, ինչպիսին դա է, քանի որ միշտ կենտրոնացած եմ եղել մարզումներիս վրա: Շատերի համար վարորդական իրավունքը գերնպատակ է, բայց ես այդպես չեմ մտածում: Երբեք չեմ կարեւորել դա, գլխավորը հասնում եմ իմ ուզած տեղը եւ ոչինչ, որ դա անում եմ վարորդի օգնությամբ»,-ասել է ֆուտբոլիստը:

Լուսանկարը` playingfor90.com


Այժմ չեն դադարում խոսակցությունները Մբապպեի ապագայի հարցում: Եթե ֆրանսիացին երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, ապա նա ժամանակ կունենա ցանկության դեպքում վարորդական իրավունքն ստանալ Փարիզում: Սակայն եթե նախընտրի «Ռեալն» ու տեղափոխվի Մադրիդ, ապա ստիպված կլինի կրկին հետաձգել դա ու կշարունակի ճամփորդել վարորդի հետ: Սակայն այստեղ նրան օգնելու կգա ոչ թե Volkswagen-ը, այլ Audi-ն՝ «Ռեալի» հովանավորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին