Ապրիլ 24, 2024
exclusive
31166 դիտում

Ռոնալդոյի ֆենոմենը. Լեգենդար բրազիլացին


Լուսանկարը` juvenews.eu

Լուսանկարը` ronaldo.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` futaa.com

Լուսանկարը` the sun

Լուսանկարը` europsort

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fc barcelona

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` beinsports.com

Լուսանկարը` fc barcelona

Լուսանկարը` real madrid

Լուսանկարը` eurosport

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` getty images

Լուսանկարը` ronaldo.com

Լուսանկարը` fifa.com


Լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱԱ-ի պատմության լավագույն խաղացող, Ոսկե Գնդակի ու խաղակոշիկի հաղթող Ռոնալդոյի ծննդյան օրն է:

Ռոնալդոյին իրենց կուռքն են անվանել Լեո Մեսսին, Նեյմարը, Զլատան Իբրահիմովիչը, Ռոնալդինյոն ու էլի շատ-շատերը: Տարեդարձի առիթով մի քանի հետաքրքիր փաստ ենք հավաքել ֆուտբոլիստի մասին:

Ընտանիքը. Ռոնալդոն մեծացել է Ռիո դե Ժանեյրոյում, բայց ոչ ֆավելաներում: Նրա հայրը՝  Նելիոն, հեռախոսային ընկերությունում էր աշխատում: Մայրիկը Սոնյան է, ընտանիքում ֆուտբոլիստից բացի եւս 2 երեխաներ են մեծացել՝ Իոնան ու Նելիո Կրտսերը: 11 տարեկանում ծնողները բաժանվել են, քանի որ հայրը սկսել է ալկոհոլային խմիչքներ շատ օգտագործել:

Լուսանկարը` ronaldo.com


Ընտրությունը. Ֆուտբոլի օգտին ընտրություն նա կատարել է 12 տարեկանում, երբ որոշել է թողնել դպրոցը. «Ֆուտբոլը մանկուց եմ սիրում ու ավելի եմ սկսել սիրել, երբ մեծացել եմ, այն միշտ եմ սիրելու: Խաղադաշտում գտնվելը, ընդ որում կապ չունի, թե ում հետ՝ բակում ընկերներիս, թե 100 հազարանոց ստադիոնում, մեծ ուրախություն է, ամենամաքուր ու անկեղծ ուրախությունը»:

Անունի ընտրությունը: Եթե Քրիշտիանու Ռոնալդուին կոչել են ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին, ապա բրազիլացի Ռոնալդոյին՝ մանկաբարձ Ռոնալդո Վալենտեի: Նրա մայրիկի հղիությունը շատ ծանր է ընթացել, ծննդաբերության ժամանակ էլ դժվարություններ են առաջացել, սակայն լավ բժիշկների շնորհիվ ամեն ինչ բարեհաջող է եղել:

Լուսանկարը` bleacherreport.com


Դադադո. Ռոնալդոյի մի քանի մականուններ, ինչպիսիք են Մեծատամ ու Ֆենոմեն, շատերին են հայտնի, բայց քչերը գիտեն, թե եղբայրն ինչպես էր անվանում նրան: Նելիոն չէր կարողանում արտաբերել Ռոնալդո ու փոխարենն ասում էր Դադադո: Հենց այդ տարիներից էլ ընտանիքի անդամներն ու ընկերները Ռոնալդոյին այդպես են դիմում:

«Կրուզեյրո». Ռոնալդոյի կյանքի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է, որտեղ նա 57 գոլ է խփել ու միանգամից գրավել եվրոպական ակումբների ուշադրությունը:

Հայտնի սանրվածքը: Ոմանք նրա սանրվածքը, որով հանդես է եկել 2002 թվականի Աշխարհի առաջնությունում, սարսափելի են համարում: Ասում են՝ Ռոնալդոն այն արել է, որպեսզի երկրպագուների ուշադրությունը շեղի ծնկի վնասվածքից:

Հետագայում ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ են այդ սանրվածքը կրկնել: Ահա թե ինչ է հետո հիշել ֆուտբոլիստը. «Իրականում, այն ահավոր էր, բայց փոխարենը վայրկենական մոռացան ոտքիս մասին»:

Լուսանկարը` the sun


Ֆենոմեն. Բրազիլացուն այդ անունը տվել են Իտալիայում «Ինտերի» կազմում անցկացրած 1-ին մրցաշրջանի ժամանակ: Իր առաջին հեթ-տրիկից հետո երկրպագուներն ու ԶԼՄ-ը նրան այդպես են սկսել անվանել:

Կրկնակի չեմպիոնը. Բոլորը հիշում են Ռոնալդոյի հիանալի գոլերն ու խաղերը Մունդիալ-2002-ում, սակայն մինչ այդ նա արդեն 17 տարեկանում Աշխարհի չեմպիոն էր հռչակվել 1994-ին: Այդ տարիքում միայն 2 բրազիլացիներ են այդ կոչմանն արժանացել՝ նա ու Պելեն: Պետք է նշել, որ ԱՄՆ-ում կայացած առաջնությունում ոչ մի րոպե չի խաղացել:

Լուսանկարը` futaa.com


Ռոնալդոյի հայտնի միտքը. «Հանդիպումից մի քանի ժամ առաջ սեքսով զբաղվելը հաջողության հիմնական գրավականներից է»:

Զինեդին Զիդան. Առանց մտածելու կարող եմ ասել, որ Ռոնալդոն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբեւէ խաղացել եմ: Նա այնքան թեթեւ էր վարվում գնդակի հետ, այն ամենուր գնում էր նրա հետեւից, ասես կապված լիներ: Միշտ հիանում էի դրանով: Միասին մարզումների ժամանակ ամեն օր նոր հնարքներ էի տեսնում: Հենց դրանում է շատ լավ ու բացառիկ ֆուտբոլիստների տարբերությունը, ինչպիսին էր Ռոնալդոն:

Լուսանկարը` europsort


Ռոնալդինյո. Ռոնալդոն միշտ օրինակ է եղել երիտասարդների համար այն առումով, որ անընդհատ դժվարություններ է հաղթահարել: Բախտս բերել է, որ իմ կուռքի կողքին տարիներ եմ անցկացրել ու խաղացել նրա հետ: Նա միշտ իմ ընկերը կմնա:

Ալեսանդրո Նեստա. Իմ ամենավատ փորձը եղել է Ռոնալդոյի դեմ խաղալը ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում: Տարբեր տարիների վերանայել եմ հանդիպման տեսագրությունը՝ հասկանալու համար, թե ինչն եմ սխալ արել: Մենք զիջել ենք 0:3 հաշվով: Ռոնալդոն իսկապես անկասելի էր, նա այնքան արագ էր գործում, որ թվում էր՝ մյուսներն իրենց տեղերում են մնում: Անհավանական ֆուտբոլիստ էր:

Լուսանկարը` goal.com


Զլատան Իբրահիմովիչ. Ռոնալդոն ինձ համար մեծագույնն է, նրա նման որեւէ մեկը չի եղել: Իմ սերնդի ֆուտբոլիստների վրա ոչ մեկ այդքան չի ազդել, որքան նա: Ամբողջ սենյակս փակցված էր Ռոնալդոյի նկարներով: Նա հենց այն մեկն էր, որն ուզում էի դառնալ ես՝ խաղադաշտում իրավիճակ փոխողը: Երկար եմ ուսումնասիրել նրա խաղը ու փորձել հասկանալ շարժումները եւ վստահ եմ, որ դա ինձ օգնել է հիանալի ֆուտբոլիստ դառնալ:

Լուսանկարը` fifa.com


Լեո Մեսսի. Կարող է տարօրինակ հնչել, քանի որ ես արգենտինացի եմ, իսկ նա բրազիլացի, բայց իմ կուռքը Ռոնալդոն է եղել: Նա լավագույն հարձակվողն է, որի խաղին հետեւել եմ: Անհավանական արագ էր, հիանալի տեխնիկա ուներ ու մահացու դիպուկ հարվածների էր տիրապետում:

Ժոզե Մոուրինյո. Մարադոնայից հետո լավագույնը Ռոնալդոն է: Կարծում եմ, որ նա վերջին 30 տարիների ուժեղագույն խաղացողն է:

Իսկ վերջում փոքրիկ նվեր հոբելյարից՝ նրա գեղեցիկ գոլերը:



Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին