7580 դիտում

Օպերատորից մինչեւ ջրային պայքար. Ատլետիկայի ԱԱ-ի յուրահատուկ պահերը


Լուսանկարը` PA

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AFP


Ատլետիկայի Աշխարհի առաջնությունն այս տարի կայացավ Օրեգոնում ու նշանավորվեց ռեկորդներով:

Առաջարկում ենք ծանոթանալ մի շարք տպավորիչ կադրերի հետ, որոնք արվել են առաջնության ժամանակ:

Լուսանկարը` Getty Images


ԱԱ-ի ամենաքննարկված նկարն այս մեկն էր: Հեռարձակման օպերատորը, որին հետագայում քննադատեցին բոլորը, հայտնվել էր հենց վազքուղում՝ խանգարելով 3000 մ մրցման մասնակիցներին:

Լուսանկարը` AP


Ճամայկայի ներկայացուցիչ 35-ամյա Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայսն է, որը 100 մ վազքում անգերազանցելի էր ու դարձավ ոսկե մեդալակիր. «Հաջողության հասնելու համար տարիքն ու սեռը ոչ մի նշանակություն չունեն: Ես դա ապացուցում եմ»,-հաղթանակից հետո ասել էր նա:

Լուսանկարը` Getty Images


Ջեք Ուիգթմանի զարմանքը, երբ 1500 մ վազքի ավարտին տեսնում է, որ չեմպիոնն ինքն է: 1983 թվականից հետո նա Մեծ Բրիտանիայի առաջին չեմպիոնն է այս մրցատարածությունում:

Լուսանկարը` AFP


Երկար մրցատարածություն վազելը հեշտ բան չէ: Չեխիայի ներկայացուցիչը պարզապես ընկել է խոտածածկին, երբ վերջապես հաղթահարել է 1500 մ-ը:

Լուսանկարը` Getty Images


Իսկ արդյունքից գոհ լինելն ու մայրամուտը պարզապես հիանալի են նայվում այս լուսանկարում:

Լուսանկարը` AFP


Արգելավազքում եւս մարզիկները հանդիպում են բազմաթիվ դժվարությունների: Իսկ միգուցե չափազանց շոգ եղանակին որոշում են պարզապես զովանալ:

Լուսանկարը` Getty Images


Նոա Լայսլն է 200 մ-ում ոսկե մեդալ նվաճելուց հետո: 25-ամյա ամերիկացին արդեն Աշխարհի եռակի չեմպիոն է:

Լուսանկարը` Getty Images


Երբ շատ քիչ է պակասում մինչեւ ցանկալի թռիչքին հասնելը:

Լուսանկարը` Getty Images


Ավարտենք մեր ֆոտոպատմությունն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցչով: Քեթի Նեյջոթը հենց թռիչքի պահին հասկանում է, որ դարձել է Աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը` AFP

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին