Ապրիլ 26, 2024
5567 դիտում

Խենթ, հաճախ մերկ ու արագավազ. Հանդիպումները խանգարող երկրպագուները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Սպորտային միջոցառումները միշտ անկանխատեսելի են լինում: Այստեղ գլխավոր գործող անձինք ոչ միայն մարզիկներն են, այլ նաեւ երկրպագուները:

Բազմաթիվ են դեպքերը, երբ նրանք ներխուժել են խաղադաշտ ու իրենց վրա սեւեռել բոլորի ուշադրությունը:

Այդպիսի ուշադրության կարիք երեւի ուներ այս կինը, որին հաջողվել է խանգարել ռեքբիի միջազգային հանդիպումը: Անվտանգության աշխատակիցը նրան մեծ հաճույքով է դուրս հրավիրում դաշտից:

Լուսանկարը` Reuters


Ընդհանրապես, մեծ մասամբ երկրպագուները որոշում են դաշտ դուրս գալ մերկ վիճակում: Շոտլանդիայի եւ Քաթարի միջեւ կայացած ընկերական խաղում այս տղամարդը նախ ուրախությամբ նշել է իր հաջողությունը, ապա նույնիսկ մոտեցել ու մի քանի ֆուտբոլիստի ձեռք սեղմել:

Լուսանկարը` Reuters


Ուիմբլդոնի կանանց մրցաշարի Մարիա Շարապովա-Ելենա Դեմենտեւա լարված դիմակայությունն էլ 2006-ին ընդհատել է այս մեկը: Նա կորտ է մտել կիսամերկ, իսկ ահա այստեղ արագ հանել է վարտիքը:

Լուսանկարը` Reuters


Ուիմբլդոնում կարծես միշտ էլ հետաքրքիր է անցնում: Չգիտես ինչու, բայց գրեթե ամեն տարի կարտում թենիսի մերկ սիրահար է հայտնվում: 2002-ին երկրպագուներին ավելի շատ ուրախություն պատճառել են ոչ թե եզրափակչում հայտնված Դավիթ Նալբանդյանն ու Լեյթոն Հյուիթը, այլ այս տղամարդը:

Լուսանկարը` Reuters


Հաճախ մարդիկ ոչ թե ցանկանում են խանգարել հանդիպումը, այլ, չկարողանալով զսպել էմոցիաները, վազում են դաշտ ու հաջողությունը նշում սիրելի թիմի ներկայացուցիչների հետ:

Լուսանկարը` Reuters


Ֆրանսիայի դրոշի գույներով ներկված այս տղան, ցավոք, այդպես էլ չի հասել իր հավաքականի ֆուտբոլիստներին՝ արժանանալով միայն Օլիվյե Ժիրուի ժպիտին: Ընդամեն մեկ քայլ հեռավորության վրա նրան են հասել ստադիոնի աշխատակիցները:

Լուսանկարը` Reuters


Իսկ ահա «Լիվերպուլի» երկրպագուի համար ամեն ինչ դեռ կորած չէ: Նա կարողացել է շրջանցել իրեն հետապնդողներին, մեկին նույնիսկ «տապալել» գետնին: Ու վճռականությամբ շարժվում է դեպի սիրելի ֆուտբոլիստները:

Լուսանկարը` Reuters


Մեր հաջորդ նկարում ոչ ոք այլես չի կարող կանգնեցնել մարդկանց հոսքը: 2015-ի Ուկրաինայի գավաթի եզրափակչում Կիեւի «Դինամոյի» դժվարին հաղթանակը ստիպել է հազարավոր ֆուտբոլասերների թափվել խաղադաշտ ու միասին տոնել հաղթանակը:

Լուսանկարը` Reuters


Ավարտենք մեր ֆոտոպատմությունն այս կադրով: ԱՄՆ-ի բեյսբոլի հանդիպումներից մեկի ժամանակ անվտանգության աշխատակիցներից խուսափելու համար երկրպագուն փորձել է հետ փախչել տրիբունա՝ հայտնվելով Nikon-ի պաստառի մոտ: Արդյունքում, այս լուսանկարն ընկերությունում շատ են հավանել՝ հետագայում օգտագործելով գովազդային արշավներում:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին