Ապրիլ 25, 2024
3160 դիտում

Ձմեռային 1-ին Օլիմպիական խաղերից անցել է 98 տարի


Լուսանկարը` NBC Olympics

Լուսանկարը` NBC Olympics

Լուսանկարը` NBC Olympics

Լուսանկարը` NBC Olympics


Հաջորդ շաբաթ Պեկինում մեկնարկելու են ձմեռային Օլիմպիական խաղերը, որին 90 երկրից մասնակցելու են ավելի քան 2800 մարզիկներ:

Իսկ ահա առաջին խաղերից անցել է 98 տարի: 1924 թվականին Ֆրանսիայի Շամոն քաղաքն առաջին անգամ ընդունել է ձմեռային խաղերը:

Լուսանկարը` NBC Olympics

Մրցումները կայացել են Մոնբլանի ստորոտում գտնվող Շամոնի եւ Հուտ-Սավոյ քաղաքներում, իսկ մասնակցում էին 16 երկրի ընդամենը 258 մարզիկներ:

Լուսանկարը` NBC Olympics

Առաջին ոսկե մեդալը նվաճել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Չարլզ Ժյութրյոն, որը հավասարը չի ունեցել 500 մետրում։

 

Կանադայի տափօղակով հոկեյի հավաքականը որակավորման փուլում  85 գոլ է գրանցել՝ սեփականը չընդունելով եւ ոչ մեկը։

Լուսանկարը` NBC Olympics

Ձմեռային խաղերն աստիճանաբար ընդլայնվել են՝ ներառելով ավելի շատ ձեւեր: Մինչեւ 1992 թվականը ձմեռային եւ ամառային Օլիմպիական խաղերն անցկացվել են նույն տարում, սակայն հետո որոշվել է դրանք կազմակերպել երկու տարին մեկ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին