Ապրիլ 25, 2024
exclusive
13626 դիտում

Գոռ Մինասյանը տոնում է 27-ամյակը. Ծանրորդի անհավանական ուղին ու նվաճումները


Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Գյումրու համայնքապետարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր իր 27-ամյակն է նշում Հայաստանի ամենատիտղոսակիր ու ուժեղ մարզիկներից Գոռ Մինասյանը: Հիմա նա ծանրամարտի հավաքականի հետ Ուկրաինայում է ու պատրաստվում է դեկտեմբերի 7-17-ը Տաշքենդում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Մինասյանի տարեդարձի առիթով հավաքել ենք նրա ամենալավ կադրերն ու յուրահատուկ մտքերը:

Ծանրորդը ծնվել է 1994 թվականին Գյումրիում: Նա Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր է:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մինասյանը Հայաստանի հավաքականի ամենակայուն ու վստահ ծանրորդներից է, նա համարյա բոլոր մրցաշարերից մեդալներով է վերադառնում: Նրա ու Լաշա Տալախաձեի մրցակցությանը հետեւելը գերագույն հաճույք է:

Որքան էլ Տալախաձեն ուժեղ ու անգերազանցելի մարզիկ է, Մինասյանը ցույց է տալիս, որ հնարավոր է լավագույն 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկը լինել ու արծաթե մեդալն այդքան գեղեցիկ կերպով նվաճել:

Լուսանկարը` ԿԳՄՍ


«Մրցումներից առաջ հոգեբանորեն տրամադրվելու կարիք երբեք էլ չեմ ունենում, ես առհասարակ չեմ լարվում կամ անհանգստանում, գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինքնավստահությունս հարթակ դուրս գալուց առաջ միշտ մեծ է լինում»:

Լուսանկարը` EWFED


Իր առաջին իսկ Օլիմպիական խաղերում Մինասյանը 2016-ին Ռիոյում կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

«Ռիոյում ես ամենաուրախներից մեկն էի, շատ եմ կարոտում այդ օրերը: Օլիմպիական խաղերը մարզաշխարհի ամենամեծ միջոցառումներից են ու տարբերվում են մյուս մրցաշարերից: Նախ թիմային պայքար չկա, ամեն մարզիկ մինչեւ վերջ է գնում, նահանջելու տեղ էլ չունի: Ուրախ եմ, որ կարողացա ինձ լավ դրսեւորել ու արծաթե մեդալակիր դառնալ»:

Լուսանկարը` Getty Images


Նույնքան վստահ ու կայուն նա հանդես եկավ նաեւ 2019-ին Պատտայայում կայացած Աշխարհի առաջնությունում:

«ԱԱ-ին պատրաստ էի հարյուր տոկոսով, ոչ մի լարվածություն չկար, վստահ էի, որ հաստատ անելու եմ այն, ինչի համար մեկնել էի: Օգտագործեցի իմ բոլոր վեց մոտեցումները»:

Լուսանկարը` EWFED


Ցավոք, ամռանը Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերը նա բաց թողեց, այլապես մեկ մեդալ ավել կարող էր ունենալ: Հայաստանի ծանրամարտի թիմը որակազրկված էր ու կարող էր միայն մեկ մարզիկով հանդես գալ:

Սակայն այս տարի Մինասյանն արդեն մեկ մեդալ նվաճել է Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում ու դեկտեմբերին էլ հանդես է գալու ԱԱ-ում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գերծանր քաշային կարգում վերջին տարիներին Հայաստանը 2 մասնակից է ունենում: Առանձնահատուկ կարեւոր է նշել, թե ինչպիսի ջերմ ու լավ հարաբերություններ են եղել Մինասյանի ու Ռուբեն Ալեքսանյանի միջեւ, նրանք մշտապես օգնել են իրար, միասին բարձրացել պատվոհարթակ ու ուրախացել միմյանց հաջողություններով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա էլ այդ ավանդույթը շարունակվում է: Արդեն ավագ ընկերոջ ու թիմակցի դերում հանդես է գալիս Գոռ Մինասյանն ու խորհուրդներ տալիս Վարազդատ Լալայանին: Նա մեկ անգամ չէ, որ նշել է, թե որքան կարեւոր է իր համար մարզվել Մինասյանի կողքին ու սովորել նրանից:

Լուսանկարը` Գյումրու համայնքապետարան


«Այս տարիների ընթացքում ես բարելավել եմ իմ արդյունքները՝ մարզիչների հետ աշխատելով բացթողումների վրա: Մենք անընդհատ փորձում ենք կատարելագործվել ու տեղում չդոփել, որպեսզի ամեն մրցումից էլ վերադառնանք մեդալներով»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հետաքրքիր է, որ մարզումների ժամանակ ես երբեք չեմ բարձրացնում այն կիլոգրամները, որոնք անում եմ առաջնություններում: Սա նույնիսկ մարզիչները չեն կարողանում բացատրել: Կան մարզիկներ, ովքեր մրցումներին ավելի քիչ են բարձրացնում, քան մարզումներին, ինձ մոտ հակառակն է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուժն այդքան էլ էական չէ, կարեւորը հոգեբանական պատրաստվածությունն է ու մտքի աշխատանքը: Շատերն այն կարծիքին են, որ մարզիկները սովորել չեն սիրում, սակայն դա այդպես չէ: Մարզիկը նաեւ խելացի պետք է լինի, որ այն օգտագործի ոչ միայն ելույթի ժամանակ, այլ հաջողությունից հետո տարբեր բնագավառների մարդկանց հետ շփվելիս»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սպորտում ամեն ինչ էլ կարող է պատահել, հնարավոր է նոր մրցակիցներ ի հայտ գան, կամ էլ մենք ավելի ուժեղանանք: Բայց որ ձգտելու եմ նոր նվաճումների, դա հաստատ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին