Ապրիլ 20, 2024
11432 դիտում

Մեկնարկում է Laver Cup-ը. Աշխարհի թիմը կպայքարի Եվրոպայի դեմ


Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup

Լուսանկարը` Laver Cup


Սեպտեմբերի 24-26-ը Բոստոնն ընդունելու է թենիսի սիրահարների ու նաեւ հենց թենիսիստների կողմից սիրելի Laver Cup-ը:

Լուսանկարը` Laver Cup


Բացի բուն պայքարից, այստեղ մասնակիցներն իսկական շոու են նվիրում երկրպագուներին: Եվրոպայի ու Աշխարհի թիմերը ձգտելու են ցույց տալ, թե ով է ավելի ուժեղ:

Լուսանկարը` Laver Cup


Մասնակիցներն արդեն ներկա են եղել պաշտոնական բոլոր միջոցառումներին, կիսվել տպավորություններով ու խոսել հաղթանակի կարեւորության մասին:

Լուսանկարը` Laver Cup


Եվրոպայի թիմում այս տարի ընդգրկված են ATP-ի լավագույն տասնյակից վեց հոգի: Իրենց թիմին կառաջնորդեն US Open-ի հաղթող Դանիիլ Մեդվեդեւը, 3-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը:

Լուսանկարը` Laver Cup


Նրանց հետ լինելու են նաեւ Անդրեյ Ռուբլյովը, Մատեո Բարետինին ու Կասպեր Ռուդը, իսկ Ֆելիսիանո Լոպեսը կլինի որպես պահեստային:

Լուսանկարը` Laver Cup


Աշխարհի թիմի կազմում են Laver Cup-ի վետերան Ջոն Իսները, Նիկ Կիրյոսը, Դիեգո Շվարցմանը, Դենիս Շապավալովը, Ֆելիքս Ալիասիմը, Ռեյլի Օպելկան, այստեղ պահեստային է նշված Ջեք Սոքը:

Լուսանկարը` Laver Cup


Այս անգամ մրցաշարը բաց են թողնում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոժեր Ֆեդերերը, Ռաֆա Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Դոմինիկ Թիմը: Նրանք բոլորն էլ, բացի Ջոկովիչից, վնասվածքներ ունեն: Սերբ թենիսիստն իր բացակայությունը պատճառաբանել է խիտ գրաֆիկով:

Լուսանկարը` Laver Cup


Կազմակերպիչները խոստացել են կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ, իսկ մասնակիցներն էլ նշել են, որ իսկական տոն կպարգեւեն բոլորին:

Լուսանկարը` Laver Cup


Հիշեցնենք, որ Laver Cup-ը կայանալու էր նախորդ տարի, սակայն կորոնավիրուսի պատճառով այն հետաձգվել էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին