Ապրիլ 20, 2024
10241 դիտում

Իտալիայի 6-րդ չեմպիոնական տիտղոսն ու ժամանումը հայրենիք


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Երեկոյան Իտալիան իր պատմության մեջ 2-րդ անգամ հաղթեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Առաջին անգամ նման բան տեղի էր ունեցել 1968-ին:

Ռոբերտո Մանչինին հավաքականը գլխավորել է 2018 թվականին, մինչ այդ նա միայն ակումբային ֆուտբոլում էր աշխատել: Հաղթական 11-մետրանոց հարվածաշարից հետո նա շատ հուզված էր ու չէր թաքցնում արցունքները: Ահա թե ինչ է Մանչինին գրել Ինստագրամում. «Իսկական ճշմարտություն»:

Լուսանկարը` UEFA


Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին էլ խոստովանել է, թե ինչն է իտալացիներին օգնել հռչակվել չեմպիոն:

«Երազանքն իրականություն դարձավ: Մեր մտքերում պատկերացնում էինք ԱԱ-ի գավաթը ձեռքին Կանավարոյի նկարն ու հենց դա էլ մեզ հաղթանակ բերեց»:

Լուսանկարը` UEFA


Ավագը նաեւ ցույց է տվել, թե գիշերն ինչպես է անցկացրել Եվրոպայի Գավաթը: Այն Կիելինիի անկողնում է եղել՝ մեդալի կողքին:

Լուսանկարը` UEFA


Եզրափակչում Լեոնարդո Բոնուչիի տպավորիչ խաղն ու անմնացորդ նվիրումն իրենց գնահատականն են ստացել: Պաշտպանը հանդիպման լավագույն խաղացողն է ճանաչվել:

Լուսանկարը` UEFA


Ի դեպ, Իտալիան միակ երկիրն է, որը նույն տարում հաղթել է Եվրատեսիլում ու Եվրոպայի առաջնությունում: Այդ փաստի մասին նշել են երաժշտական մրցույթի կազմակերպիչներն ու շնորհավորել Իտալիային:

Լուսանկարը` UEFA


Իսկական խելահեղ տոն է եղել ամբողջ Իտալիայում: Հազարավոր երկրպագուներ, չնայած կորոնավիրուսին, հավաքվել են տարբեր քաղաքներում ու սպասել Սկուադրա Աձուրայի հաղթանակին:

Լուսանկարը` UEFA


Դա Իտալիայի համար 6-րդ միջազգային տիտղոսն էր: Իտալիան նաեւ Աշխարհի քառակի չեմպիոն է: Եվրոպական հավաքականներից ավելի շատ նվաճումների հասել է միայն Գերմանիան:

Լուսանկարը` UEFA


Հաղթանակից մի քանի ժամ անց Իտալիայի հավաքականն արդեն ժամանել է հայրենիք: Ֆուտբոլիստներն անկեղծացել են, որ իսկական լեգենդներ են դարձել ու իրենց նվաճումը նվիրում են բոլոր երկրպագուներին:  

Լուսանկարը` UEFA


Համացանցում բազմաթիվ են նաեւ տեսանյութերը, թե ինչպես են իտալացիները հանդերձարանում տոնում իրենց հաղթանակը: Այս մեկում Աշխարհի չեմպիոն ու Մանչինի օգնական Դանիելե Դե Ռոսսին է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին