Կատարում կայացած UFC մրցաշարում ավստրալացի Դեն Հուքերին 2-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելուց հետո Արման Ծառուկյանը դարձել է չեմպիոնական գոտու հիմնական հավակնորդը:
SINKING THE SUBMISSION IN THE MAIN EVENT @ArmanUFC gets the arm triangle in Round 2 for a massive victory!
— UFC (@ufc) November 22, 2025
[ #UFCQatar ] pic.twitter.com/tZwYoXGDHs
Հայ մարզիկը մեկնաբանել է իր հաղթական մենամարտն ու խոսել ապագա ծրագրերից:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դենին մենամարտի համար։ Նա միակն էր, ով համաձայնեց մենամարտել ինձ հետ, մյուսները փախան։ Այս դիվիզիոնում միայն մեկ հավակնորդ կա՝ ես եմ։ Բոլորը գիտեն, որ ես պետք է տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն ստանամ: Հունվարի վերջին պատրաստ եմ մենամարտել, պարզապես ուղարկեք ինձ պայմանագիրն, ու ես այնտեղ կլինեմ։ Աշխարհում լավագույնն եմ ու դեռ չեմպիոն կդառնամ, շատ անգամներ կպաշտպանեմ տիտղոսն ու UFC-ի բոլոր ռեկորդները կգերազանցեմ», - ասել է Ծառուկյանը։
























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: