Հայաստանի բասկետբոլի ազգային ընտրանին սկսում է ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով Եվրաբասկետի առաջիկա հանդիպումներին։
Նոյեմբերի 27-ին Եվրաբասկետի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Բուլղարիային, իսկ 30-ին ընդունելու է Նորվեգիային։
Մարզիչ Բոգդան Կարաչիչը հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր կպատրաստվեն այդ դիմակայություններին, հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան։
Հայտավորվել են Գաբրիել Աճեմյանը, Տիգրան Մկրտումյանը, Քրիստիան Վիտալը, Ռաֆայել Մասումյանը, Դանիել Կիրակոսյանը, Անդրե Սպայթ-Մկրտչյանը, Կարեն Մելիքյանը, Մարատ Միքայելյանը, Վալերի Աղաջանյանը, Դավիթ Խաչատրյանը, Յուրա Մելիքյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Դանիել Գեւորգյանը եւ Արկադի Մկրտիչյանը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: