Վահագն Դավթյանը Կահիրեի մարմնամարզության վարկանշային Աշխարհի Գավաթում արծաթե մեդալակիր է դարձել։
Նա օղակների վարժությունում 14.500 միավոր է հավաքել ու 2-րդ տեղը գրավել։ Դավթյանը նաեւ կարեւոր 25 միավոր է վաստակել ու պայքարելու է Օլիմպիական ուղեգրի համար։
14.600 միավորով վարժության հաղթող է դարձել Ռյոնգ Իլ Ջոնգը (Հարավային Կորեա)։ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով 4-րդ տեղն է գրավել։
Վաղը հենացատկի եզրափակչում ելույթ է ունենալու Արթուր Դավթյանը։
Կահիրեից բացի, վարկանշային են լինելու նաեւ Կոտբուսի, Բաքվի եւ Դոհայի մրցաշարերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: