Ապրիլ 23, 2024
972 դիտում

Ա-լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի «Ուրարտու»-«Արթիկ» խաղով



Բասկետբոլի Ա-լիգան վերադառնում է՝ նոր մրցաշրջանի մեկնարկը տալով մայիսի 26-ին։

Այս տարի չեմպիոնության համար պայքարելու է 6 թիմ՝ «Ուրարտու»-ն, ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը եւ «Դվին»-ը։ Արդեն արտասահմանցի բասկետբոլիստները ժամանել են Հայաստան ու սկսել նախապատրաստվել մրցաշարին տեղացի խաղացողների հետ:

Բասկետբոլային հանդիպումները կայանալու են «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։

«Մեզ համար կարեւոր է բասկետբոլի տարածումն ու զարգացումը մարզերում, դրա համար էլ որոշեցինք «Արթիկ»-ին հարազատ քաղաքում մի քանի խաղ անցկացնելու հնարավորություն տալ, մանավանդ, որ լավ երկրպագուներ ու նաեւ վերանորոգված դահլիճ կա։ Այս տարի Ա-Լիգան մեկնարկում է գարնան վերջին, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն համոզված եմ, որ շատ լավ պայքարում է անցնելու։ Այն նաեւ ավելի կարճ է տեւելու՝ մոտ 3 ամիս։ Թիմերը մեծ աշխատանքներ են տանում, համալրվում են ուժեղ բասկետբոլիստներով, բոլորն էլ ձգտելու են չեմպիոն դառնալ»,-ասել է Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը։

Լիգայի բացման խաղը կայանալու է մայիսի 26-ին ժամը 20։00-ին՝ միմյանց դեմ մրցելու են «Ուրարտու»-ն եւ «Արթիկ»-ը։

Բացմանը ներկա կգտնվեն նաեւ շոու բիզնեսի սիրված դեմքեր, հաղորդավարը կլինի Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով), իսկ խաղը կգեղեցկացնեն պարային ընդմիջումները:

Առաջնության հանդիպումները հիմնականում կայանալու են երեկոյան ժամերին, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել։ Տոմսերը վաճառվելու են tomsarkgh.am կայքում։ Նշենք, որ Ա-լիգայի ինֆորմացիոն գործընկերը Mediamax Sport-ն  է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին