Ապրիլ 25, 2024
1379 դիտում

2027-ին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու է Երեւանը


Լուսանկարը` Getty Images


2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կայանալու է Հայաստանում:

«Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին եւ տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար: Անելու ենք առավելագույնը՝ Երեւանում կայանալիք առաջնությունը անմոռանալի դարձնելու համար»,- նշված է մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:

 

2022-ին Երեւանում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023-ի ապրիլին անցկացվելու է ծանրամարտի ԵԱ-ն:

 

Ավելի վաղ գրել ենք, որ Ալբերտ Ազարյանի անվան նոր մարմնամարզության մարզադպրոցը Երեւանում նախատեսվում է շահագործման հանձնվել 2024 թվականին: Հիմա Ազարյանի մարզադպրոցը բարվոք վիճակում չի գտնվում ու խոշոր մրցաշարերից առաջ Հայաստանի ընտրանին սովորաբար հավաք է անցկացնում Թբիլիսիում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին