Ապրիլ 25, 2024
1019 դիտում

Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի բաց առաջնության հաղթող


Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 22-27-ը Վրոցլավում կայացել է Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունը, որտեղ հանդես են եկել ու մեդալներ նվաճել նաեւ հայ մարզիկները:

Հայաստանի թիմը Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ 3 հրաձիգ են ներկայացրել, ովքեր նվաճել են 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ:

Ատրճանակ 10 մ մրցաձեւում մրցաշարի հաղթող է դարձել Էլմիրա Կարապետյանը, որը վաստակել է 578 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետյանը շարունակում է լավ մարզավիճակում լինել ու հաջող ելույթներ ունենալ:

Նույն ձեւում Բենիկ Խլղաթյանը 580 միավորով 2-րդ տեղն է, իսկ միասին նրանք թիմային միքսում (290+284 միավոր) արծաթե մեդալակիր են դարձել, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին