Ապրիլ 23, 2024
978 դիտում

Արթուր Դավթյանն Աշխարհի չեմպիոնության համար 10 մլն դրամ կստանա


Լուսանկարը` Reuters


Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Աշխարհի առաջնությունում աննախադեպ չեմպիոնության համար կառավարությունից միանվագ 10 մլն դրամ կստանա, իսկ դեկտեմբերից հետո ամեն ամիս ավելի քան 1 մլն 300 հազ. դրամ:

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

«Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ: 2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար»,- գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին