Ապրիլ 20, 2024
888 դիտում

Դավիթ Գրիգորյանը սամբոյի Աշխարհի փոխչեմպիոն է դարձել


Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիա


Բիշքեքում ավարտված սամբոյի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մասնակցել է 8 մարզիկով ու նվաճել 2 մեդալ:

Մինչեւ 88 կգ քաշային կարգում պատվոհարթակի 2-րդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը: Նա եզրափակչում հանդիպել է Աշխարհի եռակի չեմպիոն, ռուս Սերգեյ Ռյաբովին: Մրցակիցն ավելի ուժեղ է գտնվել, եւ Գրիգորյանը բավարարվել է արծաթե մեդալով:

Ավելի վաղ հայ մարզիկներից բրոնզե մեդալակիր էր դարձել Մաքսիմ Մանուկյանը (64 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին