Ապրիլ 19, 2024
823 դիտում

Հայ դահուկորդները մրցաշրջանը սկսել են հաղթանակներով


Լուսանկարը` Միքայելյանի ֆեյսբուքից


Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացել է դահուկավազքի միջազգային վարկանշային մրցաշար:

Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել է 3-րդ հորիզոնականը՝ ցույց տալով 30:14.4 արդյունք: Նա վաստակել է 59.07 վարկանշային միավոր:

Կատյա Գալստյանը 26:08-ով հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի տարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանշային միավոր: Սա Գալստյանի կարիերայում վաստակած լավագույն միավորն է եղել, հայտնում են դահուկասպորտի ֆեդերացիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին