Ապրիլ 23, 2024
exclusive
3050 դիտում

Հողատարածքը դեռ չկա, բայց Ազարյանի նոր մարզադպրոցը շահագործման կհանձնվի 2024-ին


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Ալբերտ Ազարյանի անվան նոր մարմնամարզության մարզադպրոցը Երեւանում նախատեսվում է շահագործման հանձնվել 2024 թվականին:

Այս մասին Mediamax Sport-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մակվեցյանը:

«Մարզադպրոցը լինելու է «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ, պարզապես հողատարածքի տեղի փոփոխություն է եղել, հիմա այդ հարցերը քննարկման փուլում են: Նախապես պլանավորված նախագծին ավելացել է նաեւ գեղարվեստական մարմնամարզության մրցումային դահլիճը, տրիբունաներն ու ստորգետնյա ավտոկայանատեղին: Մասնագիտական բոլոր հարցերը քննարկվում են մարմնամարզության ֆեդերացիայի հետ»,- ընդգծել է Մակվեցյանը:

Նրա խոսքով, նախատեսվում է ունենալ բազմաֆունկցիոնալ ու գեղեցիկ կառույց, որի շինարարության համար կծախսվի մի քանի հարյուր մլն դրամ: Գումարի վերջնական չափ դեռ նշել չի կարող: Աշխատանքներն իրականացնում է «Երեւաննախագիծը»:


«Շինարարությունը նախատեսվում է սկսել 2023 թվականին, երբ եղանակը բավականաչափ տաք կլինի: Մարզադպրոցը շատ ավելի լավն է լինելու նախնական պլանավորած տարբերակից»,- ավելացրել է նա:

Ըստ Մակվեցյանի՝ մարզադպրոցի համար կհատկացվի մոտ 4500 մ հողատարածք: Քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության վարչության պետի տեղակալ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ տեղեկացրել է, որ իրենց ունեցած տարբերակը վերջնականը չէ ու կարող է փոփոխության ենթարկվել հատկացված հողատարածքի չափից ելնելով: Ընդամենը կփոփոխվի մարզադահլիճների դասավորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին