Ապրիլ 26, 2024
520 դիտում

Արեգ Վաթյանը գլխավորել է Հայաստանի Մ-18 տ. բասկետբոլի հավաքականը


Լուսանկարը` Մեդիամաքս


2023 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

Վաթյանը փորձառու մասնագետ է, նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային հարթակներում: 2017 թվականին գլխավորել է տղաների Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ-16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին:

Նա եւս երկար տարիների մարզչական փորձ ունի: 2022 թվականին Իսաջանի գլխավորությամբ տղաների Մ-16տ. հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին