Ապրիլ 20, 2024
652 դիտում

Բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է անցկացնել Մ-18 տ. ԵԱ-ի C դիվիզիոնի առաջնությունը


Լուսանկարը` bfa.am


Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է Հրաչյա Ռոստոմյանը:

Որոշվել է հաջորդ տարի մասնակցել Մ-16 ու Մ-18 տարեկան տղաների ու աղջիկների Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին: Որոշում է կայացվել նաեւ հայտ ներկայացնել Մ-18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար, հայտնում են ֆեդերացիայից:

2022 թվականին տղաների ու աղջիկների մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին