Ապրիլ 20, 2024
1135 դիտում

Հաղթանակները ողջ թիմի շնորհիվ են. Դավթյանի ու Մերդինյանի մեկնաբանությունները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Մարմնամարզության ֆեդերացիա

Լուսանկարը` Reuters


Հայաստանի մարմնամարզության հավաքականը շարունակում է պատմական արդյունքներ գրանցել:

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը վերջին տարիներին, չնայած առանց տարրական պայմանների, մեդալներ է նվաճում խոշոր մրցաշարերում:

Լուսանկարը` Մարմնամարզության ֆեդերացիա


Այս անգամ Աշխարհի առաջնությունում 5 մասնակցով հանդես եկած ընտրանին նվաճեց երկու մեդալ: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արթուր Դավթյանը, իսկ Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր:

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի համար նրանք մեկնաբանել են իրենց ելույթները:

Արթուր Դավթյան

Լուսանկարը` Reuters


Հաղթանակը մեր մարզիչների ու ողջ թիմի շնորհիվ է: Մենք բազմաթիվ դժվարությունների միջով ենք անցել ու տքնաջան աշխատել ենք, զարգացրել մեր ունակությունները: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց նվաճել այս ոսկե մեդալը:

Հարություն Մերդինյան

Լուսանկարը` Reuters


Որպես մարզիչ ես աշխատում եմ երեխաների հետ, կարող եմ ասել, որ մարմնամարզությունն իմ աշխատանքն ու հոբբին է: Իմ ողջ կյանքը նվիրել եմ այս մարզաձեւին եւ երջանիկ եմ, որ դեռ կարող եմ մեդալներ նվաճել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին