Ապրիլ 20, 2024
729 դիտում

Ալբերտ Թադեւոսյան. Այս անգամ մասնակցեցի հավաքականի հաղթանակին ու անսահման երջանիկ եմ


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Ալբերտ Թադեւոսյանն անչափ ուրախ է, որ նրան հաջողվել է թիմի հետ դառնալ փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Ահա թե ինչ է նա ասել լրագրողների հետ հանդիպման ժամանակ մրցաշարի ու չեմպիոնության մասին:

«Իրականում շատ չէինք պատրաստվել առաջնությանը, ընդամենը մի քանի շաբաթ ունեինք մեր տրամադրության տակ: Այդ կարճ ընթացքում մարզիչը մեզ պետք է շատ ինֆորմացիա տար ու տարբեր սխեմաներ բացատրեր:

Քալամյանն այդ խնդիրը հիանալի կատարեց, նրա օգնականներն էլ, մասնավորապես մարզիչ Փիթը մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Մարզումները շատ հագեցած էին լինում, ամեն օր աճում էինք, ինչը երեւում էր:

Հինգ տարի առաջ Հայաստանն Անդորրայում արդեն հաղթել էր փոքր երկրների առաջնությունում, ես չեմ մասնակցել վնասվածքի պատճառով: Ուրախ էի տղաների համար, բայց ցավալի էր, որ ես չմասնակցեցի այդ հաջողությանը: Այս տարի ստացվեց, ինչի համար անսահման երջանիկ եմ:

Մալթայում ամեն ինչ հիանալի է անցել, վստահորեն հաղթում էինք ամեն խաղում, թիմը միասնական էր, ոչ մի կոնֆլիկտ չկար: Քրիս Ջոնսը շատ արագ միացավ թիմին, հիանալի խաղացող է ու մարդ, հեշտ էր նրա հետ հասկանալ իրար ու լավ արդյունքների հասնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին