Ապրիլ 16, 2024
1525 դիտում

Նազարյան. Մեր ներուժը ներում է խաղալ ԵԱ-ի ընտրական փուլում, բայց կարեւոր է պետության դերը


Լուսանկարը` Հայասանի բասկետբոլի ֆեդերացիա


Օրեր առաջ Հայաաստանի բասկետբոլի հավաքականը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

Այսօր մրցաշարում տարած հաղթանակի ու ֆեդերացիայի անելիքների մասին պատմել է ՀԲՖ-ի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

«Հավաքականը բավական լավ էր պատրաստվել, Երեւանում մասնակցեցինք միջազգային մրցաշարի, բայց ոչ մարտական կազմով՝ Քրիս Ջոնսը չէր կարողացել միանալ ակումբային ելույթների պատճառով:

Երեւանյան մրցաշարը ցույց տվեց, որ հավաքականը պատրաստ է ու Մալթայում սպասելի էր նման արդյունքի հասնելը:

Հենց սկզբից էլ Ռեքս Քալամյանը խնդիր էր դրել հաղթել բոլոր խաղերում, ինչն էլ ստացվեց Եվրոպայի առաջնությունում:

Պետք է մտածենք դիվիզիոնը փոխելու մասին, ցանկություն կա խաղալու ընտրական մրցաշարում, բայց մեր ուժերը պետք է ռեալ գնահատել, դա միայն մեր ֆեդերացիայից չէ կախված:

Պետք է հասկանալ, մեր պետությունը պատրաստ է ունենալ նման հավաքական, սովորաբար բասկետբոլի դեպքում երկրներն են աջակցում իրենց ընտրանիներին:

Նման հաջողություն գրանցել մի երկրում, որտեղ թիմային մարզաձեւերն այնքան էլ զարգացած չեն, մեծ հաջողություն է: Պետք է այս արդյունքին համեստ վերաբերվել, չմտածել, որ փոքր երկրներում հաղթելուց հետո մեծ նպատակներ է պետք դնել, աստիճանաբար է պետք ավելացնել:

Վրաստանը մարտունակ
թիմ ունի եւ պետական աջակցությամբ մասնակցում է Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների: Պետք է հասկանալ մեր պետության տրամադրվածությունն այս հարցում:

Մեր ներուժը ներում է խաղալ ընտրական փուլերում, այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, բայց այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել: Մինչեւ աշուն կիմանանք, թե հետագա տարիներին մեզ ինչ է սպասվում: Բայց այս պահին մեր տեղն իսկապես փոքր երկրներևի առաջնությունն է:

Ռեքս Քալամյանը գլխավոր մարզիչ լինելուց բացի նաեւ ամեն ինչ անում է, որ ԱՄՆ-ում հայերին միավորի բասկետբոլի շուրջ: Նրա հետ երկար ենք խոսել, թե ինչ կարելի է անել բասկետբոլը զարգացնելու համար, նրա ցակությունը միայն ազգային ընտրանու հետ այս արդյունքը գրանցելը չէ:

Քալամյանի հետ դիտարկում ենք նաեւ մարզիչների վերապատրաստման երկարատեւ դասընթաց, ինչը կօգնի նրանց որակավորումը բարձրացնել:

Նախատեսում ենք նաեւ, որ SADA Cup-ն ավանդական դառնա, ավելի շատ մասնակիցներ հանդես գան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին