Ապրիլ 19, 2024
550 դիտում

Ռեքս Քալամյան. Համառ պայքար ենք մղել եւ ցույց տվել հայկական ոգու ուժը


Լուսանկարը` Հայասանի բասկետբոլի ֆեդերացիա


Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը կիսվել է իր տպավորություններով ՀԲՖ-ի հետ:


«Շատ ուրախ եւ գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել եւ ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։

Եզրափակիչ հանդիպման
եւ ընդհանրապես ողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, եւ ես իրապես ուրախ եմ:

Եզրափակիչ հանդիպումը բարդ ստացվեց, Մալթային հաջողվեց խաղի հենց սկզբում բավականին առաջ անցնել, ինչն առաջացրեց դահլիճում ներկա գտնվող մեծաթիվ տեղացի երկրպագուների ցնծությունը։

Չնայած այդ մեծ աջակցությանը, մեր թիմը կարողացավ վերագտնել իր խաղը եւ ոչ միայն հավասարեցնել, այլ նաեւ առաջ անցնել, ինչն այդքան էլ հեշտ չէր։ Թիմը չհանձնվեց եւ բնավորություն ցույց տվեց։ Ես շատ հպարտ եմ նրանց խաղով։ Ճիշտ է, խաղի սկզբում արդյունքները գոհացուցիչ չէին, բայց կարեւորն այն է, որ խաղն ավարտեցինք հիասքանչ ու հասանք մեր նպատակին։

Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ եւ կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ ու ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգեւորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին