Ապրիլ 19, 2024
771 դիտում

Ուիմբլդոնի նախկին 26 չեմպիոններ նշել են կենտրոնական կորտի 100-ամյակը


Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon


Այսօր օրերին Լոնդոնում ընթանում են Ուիմբլդոնի մրցումները: Մրցաշարի շրջանակներում կազմակերպիչները յուրահատուկ նախաձեռնությամբ են հանդես եկել:

Մրցավայր են ժամանել լեգենդար խաղացողներ, այդ թվում Բիլլի Ջին Քինգը, Ռոջեր Ֆեդերերը, Վենուս Ուիլյամսը, Էնդի Մարրեյը, Ռաֆայել Նադալը: Առիթը Ուիմբլդոնի կենտրոնական կորտի 100-ամյակն էր:

Արարողությանը ներկա են եղել մրցաշարի նախկին 26 չեմպիոններ եւ Քլիֆ Ռիչարդը, որը 1996 թվականին անձրեւով պայմանավորված երկար դադարի ժամանակ զվարճալի կերպով զբաղեցրել է հանդիսականներին:

Քինգը, որը Ուիմբլդոնի 20 տիտղոս ունի, նշել է. «17 տարեկանում առաջին հանդիպումս եմ անցկացրել Ուիմբլդոնում: Հեքիաթային ու հիանալի էր խաղալ այս կորտում, հասկացա, որ իմ տեղն այստեղ է»:

Բուռն ծափահարությունների է արժանացել Ռոջեր Ֆեդերերը, երբ էլեգանտ կոստյումով հայտնվել է կորտում: Նա որոշակի ժամանակ է բացակայում է վնասվածքի պատճառով:

«Հույս ունեմ եւս մեկ անգամ վերադառնալ ու խաղալ այստեղ: Թեեւ վնասվածք ունեմ, բայց լավ տարի էր, ընտանիքիս հետ անցկացրի», -ասել է նա:

Կենտրոնական կորտը Ուիմբլդոնի գլխավոր հարթակն է եղել 1922 թվականից: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամaնակ այն ռմբակոծվել է ու վնասված մասը չեն կարողացել վերանորոգել մինչեւ 1947 թվականը: Իսկ 1979-ին այն ընդլայնվել է, որպեսզի ավելի շատ հանդիսականներ տեղավորի, իսկ 2009-ին փակ ծածկ է տեղադրվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին