Ապրիլ 20, 2024
1008 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնն է


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

Մալթայում կայացած մրցաշարի վերջին խաղում հայ բասկետբոլիստների մրցակիցն է եղել տանտերերի ընտրանին: Հայաստանը եզրափակչում 84:68 հաշվով առավելության հասել ու նվաճել հաղթողի կոչումը:


Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Առաջնության բոլոր հանդիպումներում Ռեքս Քալամյանի թիմը միայն հաղթանակներ է տարել: Մարզչի նորամուտն ազգային ընտրանու ղեկին հաջող է ստացվել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին