1074 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի եզրափակչում է


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Մալթայում ավարտին է մոտենում բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը կիսաեզրափակչում 93:66 հաշվով առավելության է հասել Անդորրայի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:

 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադեւոսյանը: Նա վաստակել է 35 միավոր, 1 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում:

 

Հայաստանը եզրափակչում այսօր 20:30-ին մրցելու է Մալթայի հավաքականի հետ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին