Ապրիլ 24, 2024
565 դիտում

Սերենա Ուիլյամսը 1 տարի անց վերադարձել է կորտ ու զիջել Ուիմբլդոնի 1-ին շրջանում


Լուսանկարը` Getty Images


Սերենա Ուիլյամսը 1 տարվա դադարից հետո կորտ է վերադարձել ու մասնակցել Ուիմբլդոնին:

Սակայն հենց մեկնարկում նա պարտություն է կրել ու լքել մրցաշարը: Ամերիկուհին հանդիպել է ֆրանսուհի Հարմոնի Տանին ու զիջել 7:5, 1:6, 7:6 հաշվով: Ուիլյամսը հատուկ հրավեր էր ստացել մրցաշարին մասնակցելու համար:

«Դա խենթություն էր ու դժվար: Այն արդյունքը չէր, որի համար ժամանել էի, բայց Աստված իմ, ես վայելեցի այն: Հույս ունեմ՝ դուք էլ»,- գրել է նա:

Վերջին անգամ Ուիլյամսը մենախաղի մասնակցել էր 2021 թվականի հունիսի 29-ին կրկին Ուիմբլդոնում: Նա առաջին շրջանում Ալեքսանդրա Սասնովիչի հետ պայքարում ոտքի վնասվածք էր ստացել:

Ուիմբլդոնը Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարն է ու անցկացվում է Լոնդոնում՝  խոտե ծածկով կորտերի վրա: 135-րդ անգամ անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 46,7 մլն եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին