Ապրիլ 23, 2024
564 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն արդեն Մալթայում է


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ժամանել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարն անցկացվելու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Հայաստանն առաջնության B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի ընտրանիների հետ:

Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 11 բասկետբոլիստներ: Ֆրանսիայի չեմպիոն հռչակված Քրիս Ջոնսը թիմին կմիանա այսօր:

Հավաքականը հանգրվանել է «Դոլմեն» հյուրանոցում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին