Ապրիլ 23, 2024
493 դիտում

Ռեքս Քալամյան. Մեկնելու ենք Մալթա ամեն խաղում հաղթելու համար


Լուսանկարը` BFA


Երեւանում կայացած SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը չկարողացավ նվաճել հաղթողի կոչումը, սակայն թիմ կարեւոր փորձ ձեռք բերեց:

Այն արդեն վաղվանից մեկնարկելու է Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարի արդյունքներն ամփոփել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը: Վերջին խաղում հայերը 57:59 հաշվով զիջել են Սիրիային:

«Խաղի վերջին րոպեներին կորցրինք վերահսկողությունը, իսկապես բարդ էր մեզ համար: Տղաները հիանալի աշխատանք կատարեցին, լավ խաղ ցուցադրեցին, տքնաջան աշխատեցին, երջանիկ եմ նրանց գործադրած ջանքերի համար: Հիմա ուղեւորվում ենք Մալթա՝ հաղթելու: Ամեն խաղում փորձելու ենք առավելության հասնել, այդ ակնկալիքով ենք մեկնելու: Մենք իսկապես լավ աշխատող հավաքական ունենք, ինչը շատ լավ է ինձ համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին