Ապրիլ 25, 2024
545 դիտում

Արման Ծառուկյանը մրցավարների որոշմամբ զիջել է Մատեուշ Գամրոտին


Լուսանկարը` https://res.cloudinary.com/


Լաս Վեգասում կայացած UFC Fight Night 208-ի շրջանակում Արման Ծառուկյանը հանդիպել է լեհ Մատեուշ Գամրոտին ու պարտություն կրել:

Նա 5 ռաունդների ընթացքում համառորեն պայքարել է մրցակցի հետ, սակայն զիջել է մրցավարների միաձայն որոշմամբ: Շատերը, այդ թվում եւ մարզիկն այդ որոշումը համարել են անարդար: Ծառուկյանի համար պարտությունն անսպասելի է եղել, նա նստել է ծնկների վրա ու ձեռքերով փակել դեմքը:

Մենամարտից առաջ չափազանց ինքնավստահ էր եղել ու նշել, որ այդ դիմակայությունից հետո ամեն ինչ է փոխվելու իր համար: Ծառուկյանը գտնում էր, որ իր որակներով գերազանցում է մրցակցին ու նա իր մակարդակի չէ:

Իսկ պարտությունից հետո հետեւյալն է նշել. «Կատաղած եմ, պետք է ավելի լավ մենամարտեի, ինձ գիտեմ: Պետք է ուղղեմ սխալներս ու ավելի ուժեղ վերադառնամ: Ներողություն եմ խնդրում երկրպագուներիցս: Գտնում էի, որ հաղթել եմ 3 ռաունդում, չգիտեմ, թե մրցավարներն ինչպես են հաշվել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին