Ապրիլ 25, 2024
513 դիտում

SADA CUP երեւանյան մրցաշարի հաղթողը Իրանի բասկետբոլի հավաքականն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը:

Վերջին խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Սիրիայի հետ ու պարտություն կրել ընդամենը 2 միավորի տարբերությամբ: Հանդիպումն ավարտվել է 57։59 հաշվով: Խաղը հիմնականում հավասար պայքարում է անցել, բայց վերջին րոպեներին հայ բասկետբոլիստներին չի հաջողվել շրջանցել մրցակցին:
SADA CUP-ի հաղթողի կոչումը նվաճել է Իրանի հավաքականը:

Մրցաշարի լավագույն խաղարկողն Ալբերտ Թադեւոսյանն է (Հայաստան), լավագույն պաշտպանը՝ Անդրե Սպայթ Մկրտչյանը (Հայաստան), Մեթյու Մադոյանը (Հայաստան)՝ լավագույն թեթեւ հարձակվողը, Օմար Իդելբի (Սիրիա)՝ լավագույն ծանր հարձակվողը, լավագույն կենտրոնականը՝ Հասան Ալիակբարին (Իրան) է: MVP-ն՝ ամենաարժեքավոր բասկետբոլիստի մրցանակը, բաժին է հասել իրանցի Սինա Վահեդիին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին