1037 դիտում

Գյումրիում բացվել է համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը


Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


ԿԳՄՍ-ի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է եղել Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։

Նա շնորհավորել է մարզադպրոցի անձնակազմին, վստահություն հայտնել, որ նոր պայմաններն ավելի եռանդով աշխատելու կմղեն․ «Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրու՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մանկապատանեկան մարզադպրոցը չուներ մշտական տարածք. մարզվում էին, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։ Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակամղված եւ խանդավառ»։

 

Մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին եւ չնայած անբարենպաստ պայմաններին՝ Աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին