Այս տարվա հոկտեմբերից մեկնարկելու է բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. խաղարկությունը:
Մրցաշարում հանդես է գալու վեց թիմ: Հայաստանը ներկայացնելու են «Արագածը» եւ «Ուրարտուն»: Բացի Հայաստանից երկուական թիմով հանդես կգա նաեւ Ռուսաստանը՝ «Արսենալ» եւ ՄԲԱ: Լիգայում կպայքարեն նաեւ «Բարսին» (Ղազախստան) եւ «Բորիսֆենը» (Բելառուս):
«Լիգան դեռ նոր է սկսում առաջին մրցաշրջանը, բայց արդեն այսօր կարող ենք խոսել մոտ ապագայի ծրագրերից, մասնակից թիմերի քանակից ու դրանց ավելացման հեռանկարից: Մրցաշարը եւս մեկ առիթ կլինի, որպեսզի ավելի խորանան այս երկրների հարաբերությունները»,-ասել է լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը:
Եվրասիական լիգան առաջին մրցաշարն է, որտեղ հանդես են գալու ԵԱՏՄ-ն ներկայացնող թիմեր, այն արժանացել է ՖԻԲԱ-ի պաշտոնական հավանությանը: Խաղերը ընթանալու են շրջանաձեւ մրցակարգով՝ տուն-դուրս սկզբունքով:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Երեւանում կայացել էր ԵԱՏՄ-ի բասկետբոլի գավաթի խաղարկությունը, որի հաղթող էր դարձել «Ուրարտուն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: