Ապրիլ 16, 2024
2874 դիտում

Կառավարությունն անդրադարձել է մարզադպրոցների խնդիրներին


Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն այսօր Կառավարությանը ներկայացրել է մարզական 3 հասակարակական կազմակերպություններին ՝ «Հայաստան», «Սեւան» եւ «Դինամո», մինչեւ հունիս դրամաշնորհ տրամադրելու ծրագիր:

«Այս ՀԿ-ներն ընդգրկվել են արտադպրոցական դաստիարակության ծրագրում: Դրանց սաների թվաքանակը ու նվաճած մեդալները հաշվի առնելով՝ նախարարությունը նպատակահարմար է գտնում ծրագրված գումարը հատկացնել առանց մրցութային ծրագրի: Կազմակերպություններն ունեն շուրջ 5000 սան, աշխատում է 271 մարզիչ-մանկավարժ, 5 տարվա ընթացքում դրանց մարզիկներն Օլիմպիական մարզաձեւերից նվաճել են 120 մեդալ»,-ներկայացրել է Ղազարյանը: 

 

Քննարկումից հետո այս որոշումն ընդունվել է միաձայն: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է հստակեցնել, թե հանրակրթական դպրոցների դահլիճներում ինչ խմբակներ են մարզումներ անցկացնում, ուր է գնում վարձակալության համար տրվող գումարը, որքան են պետական ենթակառուցվածքները ծառայում մարմնակրթությանը: 

 

«Ծրագիր ենք մշակում բոլոր մարզադպրոցները միասնական մոդելով աշխատող դարձնելու համար, որը պատրաստ կլինի 3-4 ամսվա ընթացքում: ՀՀ-ում ունենք 174 մանկապատանեկան դպրոց, որոնցից 2-ը պատկանում է կրթության, 24-ը՝ սպորտի նախարարությանը, մնացածը համայնքային մարզադպրոցներ են»,-ավելացրել է Ղազարյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին