Ապրիլ 25, 2024
3536 դիտում

Աշոցքը հանգստյան օրերին կընդունի դահուկավազքի սիրողական մրցաշար


Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան


Հունվարի 26-ին եւ 27-ին Աշոցքում երկրորդ անգամ կայանալու է դահուկավազքի սիրողական մրցաշար, որը կազմակերպում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:

Այսօր միջոցառման մասին տեղեկություններ են տրամադրել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ու ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը:

Վարդուհի Սարգսյան

Արդեն երկրորդ տարին է կազմակերպում ենք այս փառատոնը, որին մասնակցում են սիրողական դահուկորդներ: Թիրախավորում ենք ընտանիքներին, որպեսզի նրանք հանգստյան օրերն անցկացնեն մասսայական սպորտային միջոցառումներում հանդես գալով:

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան


Աշոցքի մրցաշարը սիրողական է, տարիքային սահմանափակում չկա: Այն մասնակիցները, ովքեր դահուկ քշել չգիտեն, կսովորեն պրոֆեսիոնալ մարզիչների օգնությամբ:

Առաջին օրը տեղի կունենա ԵՄ-ի կողմից ֆինանսավորված դահուկավազքի նորակառույց կենտրոնի բացման արարողությունը, ապա կսկսվեն միջոցառումները: Կլինեն խմբակային մրցումներ, դահուկային արշավ, երաժշտություն: Երկրորդ օրը մրցավազքին կմասնակցի նաեւ Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ակնկալում ենք նաեւ պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Գագիկ Սարգսյան

Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային կենտրոն, այն դրա բոլոր նախադրյալներն ունի: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս փառատոնը կրի ամենամյա բնույթ, նպաստի Աշոցքի եւ Հայաստանի ճանաչելի դառնալուն:

Փառատոնի ժամանակ մրցում կլինի մինչեւ 14 տարեկան երեխաների համար, 1 կմ մրցատարածություն կհաղթահարեն կանայք, իսկ 2 կմ՝ տղամարդիկ: Մեր հավաքականի անդամներն ու մարզիչները կսովորեցնեն դահուկ քշել բոլոր նրանց, ովքեր չեն տիրապետում:

Լուսանկարը` Գագիկ Սարգսյան


Հավաստիացնում ենք, որ հիանալի միջոցառում է լինելու, եւ բոլոր ցանկացողները կարող են ներկա լինել ու վայելել օրը:

Նշենք, որ մասնակցությունն անվճար է: Դրա համար պետք է այցելել Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջ եւ գրանցվել հղումով: Երեւանից դեպի Աշոցք մեկնումը կապահովեն կազմակերպիչները: Իսկ առաջին 30 գրանցվածներն անվճար կստանան մարզագույք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին