Ապրիլ 25, 2024
1251 դիտում

Հրաձիգներն Ուկրաինայից կվերադառնան մեդալներով ու թիմային գավաթով


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Վիննիցա քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի բաց առաջնությունը, որին մասնակցել են 300-ից ավել հրաձիգներ նաեւ Մոլդովայից եւ Հայաստանից:

Օդամղիչ ատրճանակ ձեւում Էլմիրա Կարապետյանը,  խոցելով 570 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նա չի զիջել դիրքերն ու 237,4 միավորով նվաճել է ոսկե մեդալ:

Վազող թիրախ ձեւում Հովհաննես Մարգարյանը պատանիների պայքարում գրավել է 2-րդ հորիզոնականը:

Վազող թիրախ նորմալ վազքի պայքարում Լիլիթ Մկրտչյանը 561 միավորով 2-րդ  արդյունքն է ցույց տվել, խառը վազքում էլ՝ 3-րդ:

Ալլա Պողոսյանը մրցել է միաժամանակ մեծահասակների, երիտասարդների ու պատանիների մրցումներում ու համապատասխանաբար գրավել է 3-րդ, 2-րդ ու 1-ին տեղերը:

Առաջնությանը խաղարկվել է նաեւ ուկրաինացի հրաձիգ Պոդիլիի գավաթը: Հայ  հրաձիգները մեդալային հաշվարկով 1-ինն են եղել ու գրավել են այն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին