Ապրիլ 25, 2024
2399 դիտում

«Ուրարտուն» Ա լիգայում պայքարելու է միայն չեմպիոնության համար


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


«Ուրարտու» բասկետբոլային ակումբն Ա լիգայի նոր մրցաշրջանում մեկնարկելու է վաղն «Էրեբունիի» դեմ խաղով:

Ակումբի նախագահ Կարեն Գիլոյան

Մենք հավակնում ենք ու պայքարելու ենք միայն հաղթանակի համար, երկրորդ տեղը համարելու ենք ձախողում: Թիմերը չափազանց լուրջ են պատրաստվել այս առաջնությանը, բասկետբոլիստների որակն է շատ բարձր:

Լիգան պետք է մտածի խաղերի անոնս շատ անելու մասին, որպեսզի մարդիկ իմանան ու գան երկրպագելու: Վստահ եմ, որ այս առաջնությունը հանդիսականի պակաս չի ունենալու:

«Ուրարտուն» առայժմ մարզվում է Օլիմպավանում, ելույթ կունենանք Օլիմպավանում կամ «Միկայում»: Մենք ներկայացնում ենք Վանաձորը, սակայն քաղաքի դահլիճը պատրաստ չէ այսպիսի խաղեր ընդունելուն: Երբ պատրաստ կլինի, կխաղանք այնտեղ:

Առաջիկա հինգ տարում մեր թիմում անընդհատ աճ է նկատվելու: Հիմա ունենք ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու բասկետբոլիստներ: Նրանք նաեւ սովորում են հայերեն, ինչը շատ խրախուսվում է մեր ակումբում:

Գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյան

Չեմ կարող բացատրել, թե ինչքան լավ է տրամադրված թիմը: Դուք դա կզգաք խաղերի ժամանակ: Լավ համալրումներ ունենք, ավելի ենք ուժեղացել նախորդ տարվա հետ համեմատ:

Ա Լիգայի մեկնարկային առաջին խաղը ցույց տվեց, որ նախորդ տարվա հետ համեմատ որակն աճել է, ուժեղ պայքար ընթացավ: 

«Ուրարտուն» նաեւ մանապատանեկան դպրոց է բացել, մարզումներն ընթանում են Օլիմպավանում: Ակումբի ներկայացուցիչները կոչ են արել ծնողներին իրենց երեխաներին տանել մարզումների ու կապել բասկետբոլին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին