Ապրիլ 25, 2024
1559 դիտում

Հայկ Բաբայանը չի անցել պատանեկան ՕԽ-ի եզրափակիչ փուլ


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Բուենոս Այրեսում մեկնարկել են պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը:

Հայաստանի հավաքականից առաջինը ելույթ են ունեցել հրաձիգ Հայկ Բաբայանը եւ ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ): Օդամղիչ հրացան ձեւում Բաբայանը որակավորման փուլում վաստակել է 616,9 միավոր ու ելույթն ավարտել 13-րդ հորիզոնականում: Նրան չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ փուլ:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Գրիգորի Շամակովը (Ռուսաստան):

Մեդալի համար չի պայքարել նաեւ Իսրայելյանը: Նա տարել է մեկ հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Հաղթողի կոչումը նվաճել է Արտյոմ Կոլասովը (Բելառուս):

Հայաստանի հավաքականի հաջորդ ներկայացուցիչը լինելու է լողորդ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50 մ), նա ելույթ է ունենալու հոկտեմբերի 9-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին