2042 դիտում

Ջորկաեֆ. Շարլ Ազնավուրը սիրո դեսպանն էր ամբողջ աշխարհում


Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` elpais.com

Լուսանկարը` elpais.com

Լուսանկարը` elpais.com


Ֆրանսիահայ ֆուտբոլիստ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը երեկ նույնպես մասնակցել է Փարիզի «Հաշմանդամների պալատի» համալիրում տեղի ունեցած «Ազգային հարգանքի տուրքի» արարողությանը` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին։

Նա Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Ազնավուրն ավելի էր, քան հայ-ֆրանսիացի երգիչ.

 

«Սա տխուր օր է ամբողջ աշխարհի համար, նա աշխարհի քաղաքացին էր, սիրո ու ժողովրդի դեսպանը: Անձամբ ճանաչում էի նրան, միասին մեկնել ենք Հայաստան: Հաճախ հանդիպել ենք Նյու Յորքում, երբ գալիս էր, միասին ընթրում էինք ու զրուցում կյանքի մասին»,- ասել է Ջորկաեֆը:

 

Նա նշել է, որ Ազնավուրի կյանքը հիասքանչ էր, յուրաքանչյուր երգը` սրտին մոտ, նա գրում էր մարդկանց մասին ու մարդկանց համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին